Ինչպիսի՞ն է Գայանե Ասլամազյանի որդին. Հաղորդավարուհին բաժանված է և նրան միայնակ է խնամում. ՖՈՏՈՇԱՐՔ
PHOTOՈչ մեկի համար գաղտնիք չէ, որ դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը դասվում է այն ամուսնալուծված հայ հայտնիների շարքերը, ովքեր միայնակ են մեծացնում են իրենց երեխաներին:
Past.am-ը ներկայացնում է որոշ մանրամասներ նրա ամուսնության, ամուսնալուծության և կյանքում ամենամեծ հրաշքի մասին:
Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը այսօր համարվում է այն հայ հայտնիներից, ովքեր կայացել ու ինքնահաստատվել են իրենց սեփական ուժերի ու ջանքերի միջոցով: Դերասանուհին ծնվելով ու մեծանալով փոքր ընտանիքում, միշտ երազել է մեծ ու համերաշխ ընտանիքի մասին: Սակայն բախտի անիվը այնպես չի պտտվել: Ինչպես ասում են կյանքը անկանկալներով լի է…:
Գայանեն ամուսնանում է ու ունենում մեկ զավակ: Սակայն կյանքը այնպես չի դասավորվում դերասանու համար, որ կարողանար իրականացնել իր մանկության երազանքը` «ունենալ մեծ ընտանիք…»:
«Ինքս ընտանիքի միակ երեխան եմ ու միշտ քույր կամ եղբոր պակաս եմ զգացել, ինչը, կարծում եմ, ազդել է նաև բնավորությանս վրա: Հուսամ` դեռևս ընտանիք կկազմեմ ու էլի երեխաներ կունենամ, որովհետև դա իրոք մեծ շնորհ է»:
Գայանեի որդին` Ալեքսանդրը, սովորել է Հակոբ Կոջոյանի անվան դպրոցում, շատ է սիրում նկարել, քանդակել, գրքեր կարդալ: Երեխային մեծացնելը, ինչ խոսք ունի իր դժվարությունները: Իր հարցազրույցների մեկի ժամանակ հաղորդավարուհին նշել է.
«Միայնակ, իհարկե, դժվար կլիներ, բայց ունեմ ընտանիք, որն ինձ շատ է օգնում: Մայրը տղայի համար շատ կարևոր անձ է, սակայն տղամարդու օրինակ ևս պետք է լինի. տղայիս այդ հարցում շատ է օգնում մեր ընտանիքի քավորը, ով նաև նրա քավորն է»: