Yerevan, 27.October.2026,
00
:
00
BREAKING

Ինչպես է ստեղծվել Zara կայսրությունը

LIFE

Ամանսիո Օրտեգան թողել է դրպոցը 12 տարեկան հասակում, սակայն դա չի խանգարել նրան ստեղծել հագուստի խանութների միջազգային ցանց և հայտնվել Forbes-ի ցուցակում:

Zara-ի հագուստը կրում են թագուհիները և ուսանողուհիները, կինոաստղերն ու գրասենյակային ծառայողները: Այդ խանութների մուգ գույնի թղթե տոպրակները կարելի է տեսնել աշխարհի տարբեր քաղաքների փողոցներում: Inditex խումբը, որը բացի Zara-ից ներառում է նաև Pull&Bear, Bershka, Stradivarius և այլն, հանդիսանում է խոշորագույն խաղացողներից հագուստի միջազգային շուկայում: Այն թույլ է տալիս միլիոնավոր գնորդներին կրել ոչ շատ թանկարժեք նորաձև հագուստ: Գնորդների մեծամասնությունը չգիտի, որ այս ամենը ստեղծել է գործարար Ամանսիո Օրտեգան, ով իր ընտանիքի հետ միասին փոքրիկ կարի արտադրամասը դարձրեց միջազգային կորպորացիա:

Դժվար մանկություն

«Ես հիշում եմ, թե ինչպես մի անգամ դպրոցից հետո մայրիկիս հետ գնացինք սնունդ գնելու: Ես դեռ շատ փոքր էի, և նա ինձ դիմավորում էր դպրոցի մոտ: Այդ պատճառով, շատ հաճախ ես նրա հետ գնում էի գնումներ կատարելու: Խանութը, ուր մենք գնացինք այն մեծ խանութներից էր բարձր վաճառասեղաններով, այնքան բարձր, որ ես չէի տեսնում, թե ով է խոսում մորս հետ, բայց լսում էի նրա ձայնը, ով արտասանեց այն, ինչը ես երբեք չեմ մոռանա. «Ջոզեֆա, ես ցավում եմ, բայց այլևս չեմ կարող քեզ պարտքով ապրանքներ վաճառել»: Ես ցնցված էի: Ես ընդամենը 12 տարեկան էի»:

Այդ օրը իսպանացի երկաթգծի աշխատողի որդին` Ամանսիո Օրտեգան որոշեց, որ նմանատիպ դեպք իր մոր հետ այլևս երբեք չի պատահելու: Նա թողեց դպրոցը և սկսեց աշխատել որպես վաճառքի գծով օգնական Լա-Կորունյա քաղաքի խանութ-արհեստանոցում: Գնորդները միանգամից նկատեցին ջանասեր տղային, և ընտանիքի գործերը լավացան:

17 տարեկանում Ամանսիոն թողեց իր առաջին ընկերությունը և ընդունվեց աշխատանքի La Maja-ում: Ընկերությունն ուներ մի քանի ստորաբաժանումներ, որտեղ արդեն աշխատում էին նրա ավագ եղբայրը և քույրը: Շուտով Ամանսիոն դարձավ մենեջեր, իսկ նրա տեղը զբաղեցրեց 16-ամյա մի աղջիկ Ռոզալիա Մերա Գոյենչևա անունով, ում հետ նա ամուսնացավ երկու տարի անց:

dj3jXZgN1a32wWaPeqgqNg-article

La Maja-ի տերերը ուշադրություն էին դարձնում այն առաջարկներին, որ անում էր երիտասարդ Օրտեգան: Այդ առաջարկներից մեկն էր կարել հագուստ` օգտագործելով գործարանային կտոր և նրա եղբոր դերձակուհի կնոջ աշխատանքը: Որոշ ժամանակ անց Օրտեգան դուրս եկավ աշխատանքից` կարի բիզնեսի վրա կենտրոնանալու համար:

«Ես որոշեցի հետևել ոգևորությանը և հիմնադրեցի GOA ընկերությունը եղբորս` Անտոնիոյի հետ միասին,-պատմում էր Ամանսիոն:- Մենք 20 եվրոյի հաշիվ բացեցինք: Քույրս և առաջին կինս`Ռոզալիան, կարում էին հայտնի մգդակած խալաթներ, որոնք շատ նորաձև էին այդ ժամանակ»:

1963 թվականին ընտանեկան բիզնեսն իրենից ներկայացնում էր փոքրիկ արտադրամաս: Այնուհետև Ամանսիոն սկսեց զբաղվել հետգնմամբ և այլ իսպանական արտադրողների հագուստի արտահանմամբ: 10 տարի անց նա որոշեց դուրս գալ մանրածախ շուկա` 1975 թվականին նա բացեց Zara առաջին խանութը հայրենի Լա-Կորունյեում:

Միջազգային ցանց

1979 թվականին Ամանսիոն իր բոլոր ընկերությունները միավորեց Inditex դրոշի ներքո: 80-ականներին նա լցրեց իր խանութներով Իսպանիայի բոլոր անկյունները, այնուհետև նա մեծ ցանկություն ունեցավ գրավել աշխարհի նորաձևության մայրաքաղաքները:

«Երբ ես ժամանեցի Փարիզ 1990 թվականին` մեր առաջին խանութի բացումից հետո, ես միանգամից մեկնեցի այնտեղ, որպեսզի տեսնեմ այդ ամենն իմ աչքերով: Երբ ես փորձեցի մտնել ֆրանսիական մայրաքաղաքի առաջին խանութ, ես չկարողացա անցնել մարդկանց հերթի միջով: Ես կանգնել էի այնտեղ` դռան մոտ, հեկեկալով, ինչպես երեխա: Ես չէի կարող զսպել զգացմունքներս»:

Ընկերությունը հենց սկզբից շեշտադրությունը դրել էր արագ նորաձևության և հայտնի դիզայներների ավելի մատչելի կտորներից պատրաստված մոդելների կրկնության վրա: Inditex գրասենյակում հատուկ ստորաբաժանում կար, որի աշխատակիցներն ուսումնասիրում էին նորաձևության ամսագրեր, ինչպես նաև մշակում էին զգեստներ վերջին հավաքածուներից` դրանց ձևվածքները փոխ առնելու համար:

K1so5PIvV1x4w7MTQXmt1w-article

Գիտակցելով, որ միակ բրենդը չի կարող բավարարել բոլոր գնորդներին, Ամանսիոն որոշեց կանգ չառնել Zara-ի վրա, որը բերում էր 78 % եկամուտ: 1991 թվականին նա ստեղծեց Pull&Bear, որը ներկայացնում էր ամենօրյա հագուստ երիտասարդների համար: Բացի այդ, նա Massimo Dutti մի մասնաբաժին գնեց, որը նպատակաուղղված էր երկու սեռի հաճախորդների վրա, և հինգ տարիների ընթացքում նա ամբողջությամբ տիրացավ բրենդին:

1998 թվականին, հասկանալով, որ պետք է գրավել նաև ակումբներ հաճախող դեռահասների ուշադրությունը, նա ստեղծեց Bershka-ն` այն աղջիկների համար, ովքեր չեն ցանկանում հագնվել ինչպես նրանց մայրերը կամ ավագ քույրերը, իսկ հաջորդ տարի գնեց Stradivarius-ը, Bershka-ն լրացնելու համար, այդպիսով ստացավ դեռահասների շուկայում երկու գլխավոր բրենդների հսկողությունը: 2000 թվականին խումբը ձեռք բերեց նաև Uterqüe աքսեսուարների բրենդը:

Բիզնես-մոդել

Նոր հավաքածուի ստեղծման գործընթացի առաջին քայլը միտումների որոշումն էր: Ընկերության աշխատակիցները ճանապարհորդում են ամբողջ աշխարհով, նայում են, թե ինչ են կրում մարդիկ և ինչպես են հագնվում գնորդները փողոցում: Նրանց դիտարկումները կարող են վերածվել էսքիզների, որոնք հետագայում ցուցադրում են ներքին ժողովների ընթացքում: Դիզայներները նայում են գերիշխող գույներին և նյութերին, իսկ այնուհետև մանրամասն ուսումնասիրում են կոնկրետ էլեմենտները: Բացի այդ, նրանք տեղեկություններ են ստանում նորաձևության ամսագրերից, հեռուստահաղորդումներից կամ կինոաստղերի հագուստներից:

Այս ինֆորմացիան ունենալով` դիզայներները ստեղծում են գծերի նախատիպեր: Նախատիպերը փորձարկում են մարդկանց և մանեկենների վրա: Թեստավորումն անցած իրերը նորից վերադարձվում են դիզայներներին, ովքեր ստեղծում են ձևվածքները: Ձևվածքների հատվածները տեղադրում են կտորի վրա`փորձելով գտնել կտորի օգտագործման առավել շահավետ տարբերակը:

g9WzMKpzX_78QwRhbjk4fQ-article

Երբ մարքեթինգը տալիս է իրի արտադրանքի վերջնական հավանությունը, հարցումներ են կատարվում տարբեր գործարաններ, որոնք առաջարկում են կոնկրետ աշխատանքի համար իրենց գները և կատարման ժամկետները: Այն գործարանը, որը կառաջարկի իդեալականին ամենամոտ տարբերակը, կստանա աշխատանքը: Inditex-ը սովորաբար արտադրում է իր հավաքածուի 25%-ի մինչ սեզոնի սկիզբը: Դա նվազեցնում է պահպանման ծախսերը և թույլ է տալիս խուսափել հաճախորդների պահանջները չբավարարելու վտանգից:

Սովորական վաճառողները սեզոնի սկզբում բարձր գներ են սահմանում, այնուհետև մի քանի ամիս նվազեցնում են մարժան: Սպառողը գիտի, որ սեզոնի վերջում կարող է գնել ապրանքներն ավելի ցածր գնով: Օրտեգի ընկերությունը թարմացնում է իր տեսականին ամեն շաբաթ կամ շաբաթը երկու անգամ: Հաճախորդները գիտեն, որ միշտ կգտնեն նոր ապրանքներ խանութում, նրանք նաև գիտեն, որ հաստատ չեն գտնի այն, ինչը փորձել էին յոթ շաբաթ առաջ: Դրա շնորհիվ Inditex խանութներ հաճախորդներն այցելում են տարեկան 17 անգամ`հագուստի այլ խանութներում միջինը 3,5 անգամի փոխարեն:

Խանութի մենեջերն ամբողջովին վերահսկում է իր տարածքը` մեծ թե փոքր: Շատ մենեջերների աշխատավարձը հասնում է մինչև 240 հազար եվրո տարեկան: Դա այն մարդիկ են, ովքեր պատվերներ են կատարում կատալոգում և տեղեկացնում են գլխամասային գրասենյակ այն մասին, թե ինչն է աշխատում, ինչը` ոչ:

Ընկերությունն ունի վեց հիմնարար կանոններ`

  1. Միշտ աշխատել դեմքի հաճելի արտահայտությամբ,
  2. Ժտպալ դրամարկղի հետևում,
  3. Ձեռքում պահել գրիչ,
  4. Մենեջերը պետք է մնացածից ավելի շատ հետաքրքրված լինի հաճախորդներով,
  5. Փորձասենյակներ` վաճառքի գործընթացի համար կարևոր կետեր,
  6. Խանութում պետք է համբերատար լինել:

Այժմ Inditex խանութների թիվը, որտեղ պահպանվում են այդ կանոնները, հասնում է 6,600-ի: Ամանսիոն գտնվում է Forbes միլիարդատերերի վարկանիշային աղյուսակի չորրորդ հորիզոնականում` 71,5 միլիարդ դոլար կարողությամբ: Ընկերության հիմնադիրը փորձում է խուսափել տեսախցիկներից: Ընդ որում, աշխատակիցները հաղորդում են, որ ահռելի հարստությունը ոչ մի կերպ չի ազդել նրա բնավորության վրա:

«Նա թույլ չտվեց, որ ինչ-որ բան փոխի նրան,-ասում է Մադրիդի նրա առաջին խանութի մենեջեր Ելենա Պերեսը:-Ընկերությունը շարունակում է աճել, բայց նա շարունակում է կրել նույն կոշիկները, վերնաշապիկը և տաբատը: Ես գիտեմ, որ նա կցանկանար ավելի հաճախ կրել Zara ապրանքանիշի իրերը, սակայն երբեմն նրան նյարդայնացնում է մեր տղամարդկանց բաժինը, քանի որ նրանք չունեն նրա չափերի տաբատ»:

Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter