Թուրքիայի կառավարությունը հրաժարական է տվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի կառավարությունը հրաժարական է տվել, ինչի մասին ծանուցվում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում:
Russia Today-ի փոխանցմամբ` երկրի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների կաբինետին շնորհակալություն է հայտնել աշխատանքի համար և ընդունել է կառավարության հրաժարականը, որը ներկայացրել էր երկրի վարչապետը: Սակայն միևնույն ժամանակ նա վարչապետ Ահմեթ Դավութօղլուին խնդրել է շարունակել զբաղեցնել իր պաշտոնը` ինչև նոր կաբինետի ձևավորումը:
Սա տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունների ֆոնին, որի արդյունքներով 30 տարվա մեջ առաջին անգամ Թուրքիայի իշխող կուսակցությունը կորցրել էր մեծամասնությունը երկրի խորհրդարանում:
Էրդողանն արդյունքների հրապարակումից հետո առաջարկել է ողջամիտ մոտենալ կոալիցիայի ստեղծմանը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



