ՌԴ և Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերը քննարկել են Հալեպում հումանիտար իրավիճակը
INTERNATIONAL NEWSՄոսկվայում նոյեմբերի 1-ին կայացել են ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի բանակցությունները: Վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, երկու երկրների ԳՇ պետերը քննարկել են սիրիական հակամարտությանն առնչվող հարցեր, մասնավորապես Հալեպում ստեղծված իրավիճակը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերը, այդ թվում Հալեպ քաղաքի շուրջ իրավիճակի կայունացման հարցը»,- նշված է ՌԴ ԳՇ տարածած հաղորդագրության մեջ:
Գերասիմովն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է այն քայլերի մասին, որոնք Ռուսաստանը նախաձեռնում է Հալեպում հումանիտար իրավիճակի բարելավման համար: Ընդգծվել է Ջեբհաթ ան-Նուսրայի և չափավոր ընդդիմության ուժերի տարանջատման առաջնահերթ կարևորությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



