Ես երբեք միայնակ մայր չեմ լինի, քանի որ չեմ ընդունում այդ գաղափարը. Գայա Արզումանյան
PHOTOLife.panorama.am-ը գրում է.
Երեկ արցախցի երգչուհի Գայա Արզումանյանը նշել է ծննդյան 33-ամյակը, իսկ այսօր երգչուհին Life.panorama.am-ի հետ զրույցում պատմել է ոչ միայն ստացած անակնկալներից, այլեւ անկեղծացել է անձնական կյանքի մանրամասներով:
«Ծննդյանս օրը երեկ էր, բայց ես դեռ կարծես հետ չեմ վերադարձել. Հուզված եմ ու անսահման ուրախ, որ ինձ շրջապատում են ջերմ, հոգատար ու ինձ սիրող մարդիկ: Քանի որ երգում եմ ռեստորաններից մեկում, հենց բեմում եղան առաջին անակնկալները` ընկերներս շնորհավորեցին ինձ, նրանց գեղեցիկ անակնկալից անգամ չկարողացա շարունակեմ երգել: Շատ նվերներ, ծաղիկներ, փուչիկներ եմ ստացել ընկերներիս կողմից, ուրախ եմ, որ նրանց ունեմ իմ կյանքում: Բավականին մեծ նվեր ստացա պրոդյուսերիս` Արայիկ Գաբաջյանի կողմից, որի մասին դեռ չեմ բարձրաձայնի` առաջիկա օրերին բոլորը կիմանան: Ես առանձահատուկ ուզում եմ նշել, որ Արայիկն իմ տան անդամն է, նա ուղղակի իմ պրոդյուսերը չէ, ես հոգաչափ շնորհակալ եմ իրեն, որ ինձ հետ է ամեն հարցում: Նա ինձ շատ նվերներ է մատուցել, բայց այն, որ երկու տարի արդեն աշխատում ենք միասին, ինձ համար արդեն մեծ նվեր է: Ես չգիտեմ` կգա արդյոք մի օր, որ մենք այլեւս միասին չաշխատենք, բայց եթե Աստված չանի նման օր էլ գա, ուրեմն նա հաստատ կշարունակի ինձ համար մնալ իմ տան անդամը»,- պատմեց Գայան ու ընդգծեց` իր համար ընկերությունը մեծ արժեք ունի.
«Ես նվիրվող մարդ եմ, եթե սիրեցի, եթե ընկերացա, ուրեմն դա ողջ կյանքի համար է: Եթե մարդիկ իմ հանդեպ լավ տրամադրված լինեն, թողնեն իրենց սիրեմ ու իրենք էլ ինձ սիրեն, ուրեմն նրանք իսկապես երջանիկ կարող են լինել, որովհետեւ ընկերության համար ես անգամ կյանքս կտամ: Փառք Աստծո, այսօր Հայաստանում, որտեղ ոչ մի հարազատ չունեմ, ձեռք եմ բերել ինձ համար հարազատ ընկերներ»,- նկատեց նա:
Ի դեպ` Գայա Արզումանյանը շնորհավորանքներ ստացել է ոչ միայն ընկերներից.
«Նախ մի հետաքրքիր գաղտնիք բացեմ, երեկ ոչ միայն իմ, այլեւ հարզատ քրոջս ծննդյան օրն էր. Նա իմ ծնունդից ուղիղ հինգ տարի հետո ծնվել է նույն օրն ու նույն ժամին, ինչ ես: Թեեւ մենք իրարից հեռու ենք գտնվում, բայց ինձ համար երջանկություն է նաեւ ընտանիքիս շնորհավորանքները լսելը: Երեկ չէին մոռացել ու իրենց ջերմ խոսքերն են ինձ հղել նաեւ Ստեփանակերտի ընկերներս ու հարզատներս, ինչպես նաեւ այնտեղի ու այստեղի նախարարություններից եմ շնորհավորանքներ ու նվերներ ստացել, որոնց մասին չեմ մանրամասնի: Շնորհակալ եմ անխտիր բոլորին, որ այդքան ջերմ են իմ հանդեպ»,- նշեց նա:
Գայա Արզումանյանն ինքն իրեն մի բան է ցանկանում.
«Վերջին չորս տարին, ինչ Ստեփանակեևտից տեղափոխվել եմ Երեւան, շատ եմ աշխատում, ինձ կարող են ամեն ամիս նորովի տեսնել: Ինքս ինձ մաղթում եմ, որ նույն տեմպով շարունակվի գործունեությունս, քանի որ ինչքան փոփոխություն լինի, այնքան հետաքրքիր կլինեմ իմ հանդիսատեսին: Ինձ տարիների գումարը, մեծանալը չի վախեցնում, քանի որ ինքս չեմ զգում այդ տարիքը. Ես սիրում եմ կյանքը, չեմ սիրում տխրել ու ուզում եմ միշտ այսպիսին մնալ»,- հավելեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ