Ռենցին խոստացել է վերականգնել Իտալիայի՝ երկրաշարժից տուժած քաղաքները
INTERNATIONAL NEWSԻտալիայի վարչապետ Մատեո Ռենցին խոստացել Է, որ երկրի իշանությունները լիովին կվերականգնեն երկրի կենտրոնական մասի այն բնակավայրերը, որոնք տուժել են հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես այստեղ եմ՝ ասելու, որ աշխատանքը տեւական Է լինելու, բայց աստիճանաբար մենք ամեն ինչ կվերականգնենք»,- հայտարարել Է նա՝ ելույթ ունենալով Պրեչի բնակավայրի բնակիչների առջեւ, որը գրեթե ամբողջովին ավերվել Է:
Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժից առավել տուժել են Մարկե եւ Ումբրիա մարզերը, Էպիկենտրոնը գտնվում Էր 5 հազար բնակիչ ունեցող Նորչա փոքր քաղաքի շրջանում: Երկրաշարժի հետեւանքով վնասվածքներ Է ստացել շուրջ երկու տասնյակ մարդ, զոհվածներ չկան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



