Ալաբամայում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել բենզատար խողովակաշարի պայթելուց հետո
INTERNATIONAL NEWSԱլաբամայի նահանգապետ Ռոբերտ Բենթլին նահանգում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել նախօրյակին Colonial Pipeline ընկերության բենզատարի պայթյունից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Արտակարգ դրության ռեժիմը կգործի 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 1-ը, եթե որոշումը չեղյալ չհայտարարվի»,- ասված Է նահանգապետի կայքում զետեղված հայտարարության մեջ:
Ավելի վաղ ընկերությունը հայտնել Էր, որ միջադեպը տեղի Է ունեցել նոյեմբերի 1-ին Շելբիի օկրուգում բենզատարի վրա բանվորների բրիգադի աշխատանքների ժամանակ: Այն բանից հետո, երբ Էքսկավատորը դիպել Է խողովակին, տեղի Է ունեցել վառելանյութի բոցավառում, որը հրդեհ Է առաջացրել: Վերջին տվյալներով՝ միջադեպի հետեւանքով զոհվել Է մեկ մարդ, հինգը տուժել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



