Առնվազն 21 մարդ Է զոհվել Ինդոնեզիայում տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով
INTERNATIONAL NEWSԱռնվազն 21 մարդ Է զոհվել, եւս 34-ն անհետ կորած են համարվում Ինդոնեզիայի Բատամ կղզու մերձակայքում տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով: Ինչպես հայտնել են առողջապահության տեղական վարչության ներկայացուցիչները, հաջողվել Է փրկել 38 աղետյալների:
Նավը մալայզիական Ջոհոր Բարու (Ջոհորի նահանգ) նավահանգստից ուղեւորվում Էր Ինդոնեզիա: Ականատեսների վկայությամբ՝ նավը խորտակվել Է ուժգին ալեկոծության եւ փոթորկալի քամու պատճառով:
Իրավապահ մարմինները պատահածի հետաքննություն են սկսել, գլխավոր վարկածներից մեկը համարվում Է նավի գերբեռնվածությունը, որը տեղափոխում Էր ինդոնեզացի աշխատավոր միգրանտների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



