Հայաստանի բասկետբոլի չորս հավաքական կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին
SPORT2017 թվականի ամառը կրկին հագեցած է լինելու հայկական բասկետբոլի համար: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել Եվրոպայի տարիքային չորս առաջնություններին մասնակցելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 2017 թվականի ամռանը Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում հանդես կգա տղամարդկանց Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը:
Տղամարդկանց Հայաստանի մինչև 18 տարեկանների ընտրանին ելույթ կունենա C դիվիզիոնում:
Կանանց Հայաստանի մինչև 16 և 18 տարեկանների հավաքականները ելույթ կունենան C դիվիզիոնի առաջնություններում:
Եվրոպայի առաջնությունների վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



