Yerevan, 09.May.2026,
00
:
00
BREAKING


Ռուսական esquire.ru կայքը հրապարակել է ֆրանսիացի լուսանկարչի տպավորիչ ֆոտոշարքը Ղարաբաղի մասին

LIFE

Blognews.am-ը գրում է.

Ռուսական esquire.ru կայքը ֆոտոռեպորտաժ է հրապարակել, որտեղ ֆրանսիացի լուսանկարիչ Ժուլիեն Պեբրելի ֆոտոշարքն է Արցախի ու նրա բնակիչների մասին: Կայքը ֆոտոշարքին կից տեղադրել է նաև Ղարաբաղի մասին կարճ ինֆորմացիա, որտեղ խոսվում է  նաև Ապրիլյան պատերազմի ու նրան հաջորդած իրադարձությունների մասին: Լուսանկարներն ու պարբերականի անդրադարձը՝ ստորև:

Ղարաբաղցիներն ու նրանց լեռները

Ֆրանսիացի լուսանկարիչ Ժուլիեն Պեբրելը (Julien Pebrel) վերջին վեց տարիների ընթացքում լուսանկարել է Լեռնային Ղարաբաղի  զինվորականներին, խաղաղ բնակիչներին, գյուղերն ու քաղաքները: Լեռնային Ղարաբաղ՝ Անդրկովկասում գտնվող չճանաչված պետություն, որը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին և  որպես այդպիսին ձևավորվել է հարևան Ադրբեջանի և հայկական ինքնապաշտպանական ջոկատների միջև պատերազմի արդյունքում: Ղարաբաղյան պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 30 000 մարդ, միլիոնից ավելի խաղաղ բնակիչներ փախստական դարձան: Կրակի դադարեցման ռեժիմը հաստատվեց 1994 թվականին, սակայն դիպուկահարների մենամարտերը շարունակել են տասնյակ մարդկային կյանքեր խլել: 2016թ. ապրիլին՝ 22 տարվա մեջ առաջին անգամ զրահատեխնիկայի և հրետանու մասնակցությամբ տեղի ունեցան լայնամասշտաբ բախումներ: Քառօրյա պատերազմի ընթացքում ԼՂՀ ՊԲ-ն  ունեցավ 100 զոհված զինվոր և սպա, որոնց մեծամասնությունը 18-ամյա զինակոչիկներ էին: Չճանաչված Հանրապետությունում ժամկետային զինվորական ծառայությունը  պարտադիր  է և բոլոր տղամարդիկ պետք է անցնեն երկամյա զինվորական ծառայություն: 2016թ. հոկտեմբերին սահմանային բախումները շարունակվեցին՝ խոշոր տրամաչափի գնդացիրների ու նռնականետերի կիրառմամբ: Կոնֆլիկտի երկու կողմն էլ չեն բացառում պատերազմական գործողությունների վերսկսումը:

Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհը. 2013թ.

Մուշաթաղ գյուղի դպրոցի քարտեզը, որի վրա Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միավորված են. Քաշաթաղի շրջան, 2010թ.

Գյուղ Մադաղիս, քառօրյա պատերազմի ընթացքում մասամբ ավերվել է հրետակոծության արդյունքում: Բոլոր կանայք և երեխաները հեռացել են Մադաղիսից. 2016թ.

 
Հովիվը. Քաշաթաղի շրջան, Հայաստանի հետ սահմանից ոչ հեռու. 2016թ.
 

Կամավորականը Թալիշ գյուղում. Մարտակերտի շրջան. 2016թ. 

Քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրավել է Թալիշը: ԼՂՀ ստորաբաժանումների կողմից այն ազատագրելուց հետո հայտնաբերվել են խաղաղ բնակիչների երեք մարմին՝ նրանք փախուստից հրաժարված ծերունիներ էին:  

Զինվոր, ով ծառայություն է կրում Ասկերանի շրջանի սահմանագծի շփման հատվածում. 2011թ. 

Զոհված ազատամարտիկների թանգարանը Ստեփանակերտում. 2010 թ.

Ականի պայթյունի արդյունքում ոտքը կորցրած հովիվը. գյուղ Խակ, Քաշաթաղի շրջան. 2010թ.

Հայրենական մեծ պատերազմի վետերանը  ԼՂՀ-ի անկախության 20-ամյակին. 2011թ.

Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշակոթող. Շուշի. 2011թ.

Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի ուսանողը. 2016թ.

Դաս՝ Ստեփանակերտի պարարվեստի քոլեջում. 2016թ.

Շուշիում. 2010թ.

Հինգ եղբայրները՝ ուսումնական տարվա մեկնարկի առաջին օրը. 2011թ.

Բաքվի կոմիսարների խորհրդի նախագահ Ստեփան Շահումյանի  արձանը, ում պատվին կոչվում է ԼՂՀ մայրաքաղաքը. Ստեփանակերտ. 2016թ.

Հայերի ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն. Ստեփանակերտ, 2016թ.

Առօրյա կյանք. Շուշի, 2016թ.

Ադրբեջանական հրետակոծության պատճառով Մադաղիսը լքած կինը Ստեփանակերտի հյուրանոցում. 2016թ.

 

Ապրիլայն կոնֆլիկտի ընթացքում հրետակոծության ժամանակ Թալիշից փախուստի դիմած ընտանիքի աղջիկը իր քեռու տանը. Շուշի, 2016թ.

Վիրավոր զինվորը Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում. Ստեփանակերտ, 2016թ.

Բարձր դասարանի աշակերտը պատրաստվում է  АК-47 ինքնաձիգի արագ քանդում-հավաքում մրցույթին. Ստեփանակերտ, 2016թ.

Առաջին օգնության դասընթացները ռազմագիտության ժամին. Ստեփանակերտ, 2016թ.

Իրանահայ Հովհաննեսը, ով տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ ապրել են իր նախնիները, 2010թ. 

Խաղ գյուղում, Քաշաթաղի շրջան, 2010թ.

Բնակելի տան կահավորանքը. Շուշի, 2010թ.

Միրիք գյուղում, Քաշաթաղի շրջան, 2010թ.

Ստեփան Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտ. Ստեփանակերտ, 2011թ.

Ծննդյան տոն Շուշիում. 2010թ.

Նյութի աղբյուրը՝ www.esquire.ru

Թարգմանությունը՝ BlogNews.am

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another