Լավրով. Մոսկվան մտահոգված է ՌԴ-ին զսպելու ՆԱՏՕ-ի քաղաքական գծից եւ կոնկրետ պատասխանի է սպասում
INTERNATIONAL NEWSՄոսկվան մտահոգված է Ռուսաստանին զսպելու ՆԱՏՕ-ի քաղաքական գծից եւ դաշինքից կոնկրետ պատասխանի է սպասում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը վերականգնելու առաջարկներին: Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք բազմիցս ասել ենք, որ չենք պատրաստվում դուռ շրխկացնել: Անլուծելի խնդիրներ չկան, եթե առկա է բոլոր կողմերի բարի կամքը: Ներկայիս բացասական միտումը կոտրելու համար անհրաժեշտ է հրաժարվել ցանկացած գնով արդյունքի հասնելու եւ գործընկերների շահերը հաշվի չառնելու արատավոր տրամաբանությունից: Մենք ՆԱՏՕ-ից կոնկրետ պատասխան ենք սպասում համագործակցության վերականգնման մեր նախաձեռնությանը»,- ասել է Լավրովը Աթենքում Պիրեյան համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան ստանալու արարողության ժամանակ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



