Թուրքիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի հյուսիսում գտնվող Չորում նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, փոխանցում է Sabah-ը: Թուրքական պարբերականի տեղեկություններով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 14:52-ին:
Արտակարգ իրավիճակների հետևանքների լիկվիդացման և կանխման հարցերով թուրքական վարչության (AFAD) տեղեկություններով՝ երկրաշարժի հետևանքով փլուզումներ չեն գրանցվել, ինչպես նաև տեղեկություններ չեն հաղորդվում տուժածների մասին: Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իսկլիպ քաղաքի մոտակայում, օջախի խորությունը՝ մոտ 10 կմ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



