«Հրապարակ». Սենսացիոն համամասնական ցուցակ է լինելու. Ծառուկյան, Սուքիասյան, Արսենյան
POLITICS«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ երեկ Գագիկ Ծառուկյանը մեկնել է երկրից, սակայն նրա վերադարձի շուրջ քննարկումները շարունակվում են։ Եթե հարցը դրական լուծում ստանա, ապա համամասնական ցուցակը կարող է սենսացիոն լինել՝ ընդգրկելով Գագիկ Ծառուկյան, Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան հաղթող եռյակին:
Ի դեպ, ոմանք պնդում են, որ ինչ-որ պահից նրանց պետք է միանար նաեւ Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունը: Իսկ ընդհանուր մտահղացումը հետեւյալն է` ստեղծել լուրջ դաշինք, որի անվանումը, ի դեպ, հնարավոր է «Միասնություն» լինի, որպեսզի ասոցացվի Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան համանուն հզոր դաշինքի հետ:
Այստեղ կներառվեն ոչ միայն ԲՀԿ-ի բեկորները, այլեւ «Համախմբում» կուսակցությունն ու քաղաքական դաշտի համանման կուսակցությունները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



