Պակիստանում առնվազն 17 մարդ Է զոհվել մարդատար գնացքների բախման հետեւանքով
INTERNATIONAL NEWSՊակիստանում առնվազն 17 մարդ Է զոհվել մարդատար երկու գնացքների բախման հետեւանքով, եւս ավելի քան 40 մարդ տուժել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Dawn թերթը՝ հղում անելով երկրի առողջապահության ներկայացուցիչներին:
Վթարը տեղի Է ունեցել նոյեմբերի 3-ի առավոտյան երկրի հարավի Կարաչի քաղաքի մերձակա երկաթուղային կայարանի շրջանում: Բախման հետեւանքով ռելսերից դուրս Է ընկել առնվազն երկու վագոն:
Նշվում Է, որ բազմաթիվ ուղեւորներ գտնվում են փլվածքների տակ: Փրկարարները նրանց դուրս բերելու աշխատանքներ են իրականացնում: Երկաթուղային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցված Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



