Վարչապետը ներկայացրել է իր խորհրդականների և օգնականների ստացած դիմումների քանակը
POLITICSԿառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բոլոր նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց ստուգել իրենց կայքերը:
«Թեժ գծերն աշխատեցրեք, պատասխանատուներին կոնկրետ նշեք, որովհետև իմ օգնականներն ու խորհրդականներն այս մի քանի օրվա ընթացքում բացի զանգերին պատասխանելուց և հանդիպումներ ունենալուց ոչ մի բան չեն կարողանում անել։ Իրենք իմ աշխատանքային ռեժիմից դուրս են եկել։ Ես ոչ իրենց եմ կարողանում հանձնարարություն տալ, ոչ էլ հանդիպել, խոսել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտարարեց վարչապետը։
Կարեն Կարապետյանը նշեց, որ հոկտեմբերի 27-ից մինչ օրս իր խորհրդականներին ու օգնականներին ստացված զանգերի քանակը եղել է 2 հազար 156, էլէկտրոնային հաղորդագրությունի թիվը՝ 586, հանդիպումների քանակը՝ 100-ից ավելի:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



