Կյանքից հեռացել է աշխարհահռչակ ծաղրածու, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Պոպովը
SOCIETY87 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ծաղրածու, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Պոպովը: Ռուսական պետական կրկեսի մամուլի քարտուղար Անժելիկա Աննաեւան Newsru-ին հայտնել է. «Օլեգ Պոպովը մահացել է կրկեսի Դոնի Ռոստովի հյուրանոցում: Նա մահացել է Ռոստովում, ուր հյուրախաղերի էր մեկնել: Կինը նրա կողքին է եղել: Հիմա դստեր հետ քննարկվում է հուղարկավորության վայրն ու օրը»:
Պոպովին անվանում էին«Արևային ծաղրածու»։ Վարշավայում կրկեսների միջազգային փառատոնի (1957), Օսկար մրցանակի (1958, Բրյուսել) դափնեկիր էր։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



