Հայաստանում գրանցվել է 7,1 տոկոսի արդյունաբերական աճ
ECONOMICSՀայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին ամբողջ արտադրությունը կազմել է 1 տրիլիոն 28 մլրդ 5,3 մլն դրամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 7,1 տոկոսով:
Այդ թվում բավականին աճ են գրանցել հանքագործական արդյունաբերությունն ու բաց հանքերի շահագործումը՝ շուրջ 13,7 տոկոս:
2016 թվականի հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, 5,6 տոկոսով աճել է մշակող արդյունաբերությունը, 5,8 տոկոսով՝ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը, իսկ 7,1 տոկոսով՝ ջրամատակարարումը, կոյուղու, թափոնների կառավարումն ու վերամշակումը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



