Մտածում եմ փոքրիկ բուտիկ-ռեստորանի մասին. Յուլյա Ֆինկ
LIFELife.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Յուլյա Ֆինկը երեկ նշել է ծննդյան 33-ամյակը, իսկ այսօր կարեւոր ձեռքբերումների ու ամենասպասված երազանքների մասին պատմել է Life.panorama.am-ին:
Դերասանուհուն առաջինը շնորհավորել է ամուսինը` «Բարի լույս հայեր» նախագծի հաղորդավար Արտյոմ Կարապետյանը.
«Երեկ օրս շատ բուռն է եղել ու այսօր էլ տոնական օրս դեռ շարունակվում է: Մինչ կեսգիշերն արդեն սկսեցի սոցիալական ցանցերում շնորհավորանքներ ստանալ, որոնք այնքան շատ են, որ մինչ այսօր ընթերցում եմ. Հավատացեք, մեծ երջանկություն է տեսնել, թե որքան սիրված ես: Դե իսկ ամուսինս ջանք չխնայեց օրս ուրախ անցկացնելու համար»,- պատմեց Յուլյան:
Խոսելով մինչ 33-ը ունեցած կորուստների ու ձեռքբերումների մասին` դերասանուհին նկատեց.
«Փառք Աստծո, լուրջ կորուստներ չեմ ունեցել եւ հուսամ չեմ էլ ունենա: Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, դրանք իսկապես շատ են, ինչի համար եւս շատ ուրախ եմ: Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը ամուսինս է, ինչ վերաբերվում է մասնագիտությանը, այսօր ես զբաղվում եմ սիրելի գործով, վերջերս հնարավորություն ընձեռնվեց անգամ վաղեմի երազանքս իրականացնելու` խոսքս խոհարարական հաղորդում վարելու մասին է, քանի որ միշտ երազել եմ հենց նման հաղորդում ունենալ: Ապագայում կցանկանամ, որ այն ավելի ընդլայնվի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



