ՌԴ ՊՆ-ն հերքել է Սիրիայում ռուսաստանցի զինվորականների մահվան մասին լուրերը
INTERNATIONAL NEWSՌԴ ՊՆ-ն հերքել է Սիրիայում Օդատիեզերական ուժերի ուղղաթիռի՝ կրակահերթի տակ հայտնվելու հետեւանքով ռուսաստանցի զինվորականների մահվան մասին լուրերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սիրիայում հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ Պալմիրայից 40 կմ հյուսիս-արեւմուտք ընկած բնակավայր հումանիտար օգնություն հասցնելու համար պլանային թռիչք իրականացնելիս ՌԴ ՕԴՈւ ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել: «Ուղղաթիռի զննության ժամանակ վայրէջքի վայրում այն ականանետային հարձակման են ենթարկվել գրոհայինների կողմից: Ուղղաթիռը վնասվել է, ինչը թույլ չի տվել անձնակազմին ինքնուրույն վերադառնալ տեղակայման օդանավակայան»,- ասել է կենտրոնի ներկայացուցիչը եւ հավելել, որ անձնակազմը չի տուժել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



