«Ժողովուրդ». Մշտապես Մոսկվայի 10000 դրամանոց ինքնաթիրռի տոմսեր չեն լինելու. ակցիա է
ECONOMICS«Արդեն մի քանի օր է՝ ՀՀ քաղաքացիները, կարծես, երանելի մոլորության մեջ են։ Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը գայթակղիչ հայտարարություն է արել, թե 10000 դրամով թռիչքներ կիրականացնի «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա։ Երեկ էլ հայտնի դարձավ, որ նույն ընկերությունը հրաժարվել է դեպի Երևան չվերթներից՝ պատճառաբանելով, որ այստեղ ուղևորների սպասարկման գինը բարձր է։ Հանրության լայն զանգվածների մոտ ձևավորվել է այն կարծիքը, որ սույն ավիաընկերությունը խաբում է ՀՀ-ի քաղաքացիներին՝ այդպիսով իր գովազդն անելով՝ միաժամանակ «ցեխ շպրտելով» «Զվարթնոցի» վրա։ Իսկ ինչ նպատակներ է իրականում հետապնդում ռուսական ընկերությունը։ Հայրենի քաղավիացիայի գլխավոր վարչությունից սպառիչ պատասխան չստանալուց հետո, «Ժողովուրդ»–ը կապ հաստատեց «Պոբեդա» ավիաընկերության հետ։ Այստեղից նշեցին, որ «Շիրակ» օդանավակայանի հետ կապված ծրագիրը գոյություն ունի, սակայն մշակման փուլում է։ Իսկ 10000 դրամի մասով պարզաբանեցին, որ այն ակցիայի շրջանակներում է վաճառվում սահմանափակ քանակով։ Այսինքն՝ մշտապես 10 հազար դրամանոց տոմսեր չեն լինի։ Ճիշտ և ճիշտ «Յանդեքս» տաքսի ծառայության նման, սկզբում ակցիաներ արեց, հետո դարձավ ամենաթանկ սպասարկող ընկերություններից մեկը Երևանում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։