Օբաման մեկ տարով երկարացրել Է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարացրել Է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների գործողությունը: Ինչպես նշվում Է Սպիտակ տան կայքում զետեղված հաղորդագրության մեջ, խոսքը վերաբերում Է այն պատժամիջոցներին, որոնք ԱՄՆ-ն Իրանի դեմ սահմանել Է 1979 թվականին այն բանից հետո, երբ Իրանական հեղափոխության ժամանակ ամերիկացի 50 դիվանագետներ հայտնվեցին իրանական գերության մեջ:
«Իրանի հետ մեր հարաբերությունները դեռեւս չեն վերադարձել բնականոն հուն, եւ Իրանի հետ 1981 թվականի հունվարի 19-ի պայմանավորվածությունների կատարման գործընթացը շարունակվում Է մինչ այժմ: Այդ պատճառով 1979 թվականի նոյեմբերի 14-ին երկրում հայտարարված արտակարգ դրությունը պետք Է ուժի մեջ մնա»,- նշվում Է փաստաթղթում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



