Վիճաբանություն եւ հարվածներ՝ Տարոնիկում. կողմերը բերման են ենթարկվել
SOCIETYՀունիսի 8-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Տարոնիկ գյուղից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 24-ամյա Սարգիս Կ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ հունիսի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, նշված գյուղում, վիճաբանության ժամանակ, Սարգիս Կ.-ին երկաթյա առարկայով հարվածել եւ մեջքի շրջանում վնասվածք է պատճառել 60-ամյա Մանուկ Ղ.-ն, որը նույն օրը, ժամը 11.20-ին, բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական բացատրություն՝ նշելով, որ նույն վիճաբանության ժամանակ Սարգիս Կ.-ն բռունցքներով հարվածել է իրեն եւ մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:
Կատարվում է հետաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



