Դիարբեքիրի պայթյունի հետևանքով զոհեր կան
INTERNATIONAL NEWSԴիարբեքիրի Բաղլար շրջանում նոյեմբերի 4-ին որոտացած պայթյունի հետևանքով կան զոհեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
«Այսօր Դիարբեքիրի Բաղլար շրջանում մեքենայի պայթեցման հետևանքով մեր շատ քաղաքացիներ վիրավորվել են, որոշ քաղաքացիներ և ոստիկաններ զոհվել են»,- հայտարարել է Բոզդաղը` չհստակեցնելով վիրավորների և զոհերի թիվը:
Ավելի վաղ թուրքական «Իհլաս» գործակալությունը հրապարակել էր տեղեկություն մեկ զոհի և 50 վիրավորի մասին:
Նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում որոտացած պայթյունը այս տարվա ընթացքում հինգերորդն էր:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



