Դիարբեքիրի պայթյունից զոհվել է ութ մարդ, վիրավորվել ավելի քան հարյուրը
INTERNATIONAL NEWSԴիարբեքիրի Բաղլար գավառում նոյեմբերի 4-ի վաղ առավոտյան իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է 8 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Զոհվածներից երկուսը ոստիկան են, վեցը` քաղաքացիական անձինք: Թուրքիայի վարչապետի հրապարակած տվյալներով` վիրավորվել է հարյուրից ավել մարդ:
Պայթյունի վայր ժամանած մասնագետները ուսումնասիրության արդյունքում եզրակացրել են, որ օգտագործվել է 1 տոննա պայթուցիկ: Միկրոավտոբուսի պայթյունի հետևանքով վնասվել են մեծ թվով շենքեր:
Թուրքական իշխանությունները պայթյունի պատասխանատու են ճանաչել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):



1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



