Վիեննայում այրվել Է Ավստրիայի խորհրդարանի շենքի տանիքը
INTERNATIONAL NEWSՎիեննայում նոյեմբերի 4-ի առավոտյան բռնկել Է Ավստրիայի խորհրդարանի շենքի տանիքը: Ինչպես հայտնել են քաղաքի հրշեջ ծառայությունում, կրակը հաջողվել Է մարել բռնկումից մեկ ժամ անց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրշեջների խոսքով՝ ներկայում իրադրությունը նորմալացել Է: Հրշեջ ծառայության աշխատակիցները շարունակում են մնալ խորհրդարանի շենքում եւ զննում են ձեղնահարկը՝ ստուգելու այրման թաքուն օջախների առկայությունը: Սակայն դեռ վաղ Է խոսել կրակի բռնկման պատճառների մասին, դրանք կպարզվեն միջադեպի բոլոր հանգամանքների բացահայտման գործընթացում, նշում են հակահրշեջային ծառայության աշխատակիցները:
Արտակարգ պատահարի վայրում կրակի դեմ պայքարել Է շուրջ 70 փրկարար եւ 17 հրշեջ մեքենա: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



