Մեսին կշարունակի ելույթն Արգենտինայի հավաքականում
SPORT«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հերքել է լուրերը, թե իր հասցեին քննադատության պատճառով կարող է ավարտել կարիերան Արգենտինայի հավաքականում:
«Քանի դեռ Խերարդո Մարտինոն կտեսնի ինձ ազգային թիմում, ես կշարունակեմ ելույթս: Մեր ապրած հիասթափությունները չեն կարող ազդել դրա վրա: Ամերիկայի Գավաթում անհաջողությունը մեծ հիասթափություն էր մեզ համար, քանի որ վստահ էինք չեմպիոնությանը: Դրանից հետո մեզ շատ քննադատեցին, սակայն մեր արածն արժեքավոր էր: 2 տարում մենք մասնակցել ենք աշխարհի առաջնության եւ Ամերիկայի Գավաթի եզրափակիչներին: Ցավոք, տիտղոս նվաճել չի հաջողվել»,- Մեսիի խոսքը մեջբերում է TyC Sports-ը:
Հիշեցնենք, որ 28-ամյա Մեսին Արգենտինայի հավաքականում անցկացրել է 105 խաղ՝ խփելով 49 գոլ: Նա ազգային թիմի ավագն է:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



