10 ամենադիտված և անմոռանալի հայկական հեռուստասերիալները
LIFEՀայկական հեռուստասերիալները դեռ տարիներ առաջ շատ մեծ թվով դիտումներ են ունեցել հայաստանյան հեռուստադիտողի կողմից: Այժմ, երբ նայում ենք մի քանի տարի առաջ նկարահանված սերիալները, տեսնում ենք ահռելի տարբերություն տեխնիկական, գուցե և բովանդակային առումով: Այս անգամ մենք հավաքել ենք 10 հայկական այն հեռուստասերիալները, որոնք եղել են ամենադիտվածն ու անմոռանալին հայ հեռուստադիտողի համար:
Եվ այսպես, շատերդ կհիշեք «Որոգայթ» հեռուստասերիալը, որը շրջադարձային եղավ հայաստանյան ֆիլմարտադրության մեջ:

Հումորային սերիալ, որը ժպիտ և ուրախություն պարգևեց հեռուստադիտողին՝ «Վերվարածներն ընտանիքում» :

«Աննա» հեռուսասերիալն էլ դարձել էր հայերից շատերի օրվա մի մասը

«Հրեշտակների դպրոցը» այսպես էր կոչվում մյուս՝ ամենաշատ դիտումները ունեցած սերիալներից մեկը

Գոռ Վարդանյանին սիրողները միանշանակ դիտել են նաև նրա «Վրիժառուն» հեռուստասերիալը

«Անուրջներ» սերիալն էլ դարձել էր հայ կանանց մի մասի զբաղմունքի մասը

Բանակային կյանքի մասին հումորով պատմող մի սերիալ էլ հայտնի և սիրված էր հեռուստադիտողի կողմից՝ «Բանակում»

«Ուր է իմ տղամարդը»: Այս հարցի պատասխանը փնտրողներից շատերը դիտած կլինեն այս սերիալը

«Կյանքի գինը» հեռուստասերիալն էլ վայելում էր հեռուստադիրողների սերը

ԵՎ, վերջում, Դիանա Գրիգորյանի սերիալներից մեկը՝ «Դժվար ապրուստ»




