«Աստղային պատերազմ»․ Բրեդ Փիթը համատեղ խնամակալության համար դիմում է ներկայացրել
PHOTOԸստ երեւույթին Փիթի ու Ջոլիի ապահարզանում խնդիրները նոր են սկսվում։ Թվում էր, թե զույգը պայմանավորվել էր, որ Ջոլին է ստանձնելու երեխաների նկատմամբ միանձնյա խնամակությունը, բայց Փիթը, ըստ երեւույթին, մտափոխվել է՝ համարելով, որ իրեն չի գոհացնում միայն հանգստյան օրերին երեխաներին այցելելու իրավունքը։ Ի դեպ, հիշեցնենք, որ 41-ամյա Ջոլին առհասարակ ոչ մի ֆինանսական աջակցություն չի պահանջում Բրեդից։ Ըստ ժամանակավոր համաձայնագրի, դերասանը կարող է երեխաներին տեսնել միայն հանգստյան օրերին ու հոգեբանի ներկայությամբ։
Հնարավոր է, որ Փիթը փոխել է խնամակալության առթիվ իր որոշումը, որովհետեւ երեխաներից մի քանիսը չեն ուզում Ջոլիի հետ ապրել։
Խոսքը մասնավորապես 12-ամյա որդու՝ Պակսի ու տասնամյա դստեր՝ Շայլոյի մասին է։
TMZ-ը հայտնում է, որ հաճախ Կալիֆորնիայում դատավորները հակված են ծնողներին երեխաների նկատմամբ համատեղ խնամակալություն տրամադրել, եթե դա նրանց չի վնասում։ Փիթը, որը դիմել է համատեղ խնամակալության համար, շանսեր ունի ստանալ այն, քանի որ Էնջիի դաստիարակության մեթոդները հոգեբանների ու դատավորների մոտ շատ հարցեր են առաջացնում։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE