Մոսուլում ահաբեկիչները գերիներին օգտագործում են որպես կենդանի վահան
INTERNATIONAL NEWSԻսլամական պետության զինյալները չեն դադարում հրթիռակոծել Սիրիայի տարբեր քաղաքների մի շարք թաղամասեր։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` անցած մի քանի օրերի ընթացքում ահաբեկիչները 43 հարված են հասցրել երկրի գավառների ուղղությամբ։
Մոսուլում գերի է ընկել ավելի քան 1500 խաղաղ բնակիչ։ ՄԱԿ-ի տվյալներով` իրականացվում են նաև զանգվածային գլխատումներ։ Զինյալների զոհ են դարձել 180 նախկին պետաշխատողներ։ Նրանց հետ հաշվեհարդար են տեսել Մոսուլի հարակից տարածքներում։ ՄԱԿ-ի ներկայացուցիչները չեն բացառում, որ հենց Մոսուլում մահացել է մոտ 200 հոգի։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՆՏՎ-ն, Մոսուլում ռազմական գործողությունները սկսվել են հոկտեմբերի 17-ին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



