«Ինտերը» կփորձի վերադարձնել Մոուրինյոյին
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այս մրցաշրջանի վերջում կարող է վերադառնալ «Ինտեր»:
Tuttosport-ի համաձայն՝ իտալական ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է պորտուգալացի մասնագետի վերադարձով: Մոուրինյոն 2008-2011-ը գլխավորել է «Ինտերը», որի հետ նվաճել է հնարավոր բոլոր տիտղոսները: «Ինտերը» փոխարինող է փնտրում թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ֆրանկ դե Բուրին:
Անգլիայի առաջնության 10-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 15 միավորով 8-րդ տեղում է, իսկ Մոուրինյոն վերջին շրջանում հայտնվել է քննադատությունների թիրախում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



