Սիրուշոն՝ ամերիկյան հայտնի դիզայների մոդելավորած սեւ էլեգանտ զգեստով
PHOTOՀայկական շոոուժբիզնեսի շատ ներկայացուցիչներ այս օրերին ԱՄՆ-ում են՝ մասնակցելու նոյեմբերի 6-ին կայանալիք երաժշտական մրցանակաբաշխության։ Հայ հայտնիներն արդեն մի քանի օր է օվկիանոսից այն կողմ պատրաստվում են այս իրադարձությանը։ Երգիչ-երգչուհիները, բացի իրենց ելույթների փորձերից, մտահոգվում են նաեւ բեմական հագուստի մասին։
Սիրուշոն արդեն կատարել է իր ընտրությունը։ Նա շոուին կներկայանա սեւ էլեգանտ զգեստով, որը ամերիկյան հանրահայտ դիզայներ Միքայել Կոստելլոյի աշխատանքն է։
«Միքայել Կաստելլոյի հանդերձասրահում, մրցանակաբաշխությանը պատրաստվելիս»,- Instagram-ում գրել է երգչուհին։
Նշենք, որ Քալիֆորնիայից հայտնի դիզայները աշխատում է այնպիսի աշխարհահռչակ ատղերի հետ, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն, Ջենիֆեր Լոպեսը, Լեդի Գագան, Նիքի Մինաժը, Քեյթլին Ջեները (Քիմ Քարդաշյանի հայրացուն), Քեթի Փերին եւ ուրիշներ։