Իրաքում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է շտապօգնության ավտոմեքենան, կա 10 զոհ
INTERNATIONAL NEWSԻրաքի Տիկրիտ քաղաքում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է շտապօգնության ավտոմեքենան, ինչի հետևանքով սպանվել է 9 մարդ: Մեքենան պայթեցվել է այսօր քաղաքի հարավային մուտքի մոտ, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Քաղաքի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել, քաղաքի վարչակազմը նախազգուշացնում է նոր ահաբեկչությունների վտանգի մասին:
Եվս մեկ դեպք տեղի է ունեցել Սամարրա քաղաքում՝ Տիկրիտից 50 կմ հեռավորության վրա:
Մահապարտը պայթուցիկով լի ավտոմեքենան պայթեցրել է շիա ուխտավորների համար նախատեսված կայանատեղիում՝ մզկիթներից մեկի մոտ: Սպանվել է 2 մարդ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



