Այս ձմռան թոփ 5 ոճային պայուսակները (լուսանկարներ)
LIFEԺամանակակից կինը պարզապես չի կարող դուրս գալ տնից, առանց հարմարավետ ձեռքի պայուսակի, որտեղ կտեղավորվեն տասնյակ անհրաժեշտ մանրուքներ: Բացի այդ, պայուսակը այն աքսեսուարն է, որը կամբողջացնի Ձեր կերպարը:
Հաշվի առնելով այն, որ աշնան նախաշեմին սեւ պայուսակ արդեն գնել եք, Past.am-ն առաջարկում է զգեստապահարանը համալրել նոր գույներով։ Իսկ ո՞րն է այս ձմռան ամենանորաձեւ պայուսակը:
1. Մարմնի վրա խաչվող պայուսակներ
Այս տեսակի պայուսակները համարվում են նորաձև և հարմար են օգտագործելու համար, հատկապես երբ ձեր ձեռքերը զբաղված են: Այս ոճի պայուսակները չափազանց տարածված են: Գոյություն ունեն դրանց տարբեր չափերն ու գույները:
2. Քառակուսի արկղ հիշեցնող պայուսակներ
Այս ոճի պայուսակներն իրենց արտաքին տեսքով երկրաաչափական մարմին են հիշեցնում: Այս պայուսակները պատկանում են ճամբրուկների ոճին: Այս պայուսակները թրենդային են համարվում նաև աշնանը: Այս պայուսակով կինը գործնական և լուրջ տեսք է ունենում:
3. Մորթիով պայուսակներ
Այս ոճի պայուսակները յուրաքանչյուր ձմռան թրենդային են համարվում: Այս ոճի պայուսակները լինում են տարբեր չափերի, գույների, և պատրաստվում են տարբեր մորթիներից: Դրանք փափկություն և նրբություն են հաղորդում կնոջը:
4. Կենդանու կաշվից պայուսակներ
Այս տեսակի պայուսակները նորաձևության ասպարեզում հայտնվել են դեռ վաղուց: Պայուսակները հիմնականում պատրաստվում են վագրի, կոկորդիլոսի, օձի կաշիների նախշերով:
5. Մետալիկ երանգներով պայուսակներ
Մետալիկ գույները այս տարվա նորաձևության հիմնական միտումն են: Այս տարի թրենդային են համարվում ոչ միայն մետալիկ գույներով պայուսակները, այլ նաև եղունգները, կոշիկները և հագուստը:
Պատրաստեց Անի Գևորգյանը