Ոստիկանները զենք չեն հայտնաբերել Թրամփի ելույթի ժամանակ ձերբակալված տղամարդու մոտ
INTERNATIONAL NEWSԱՄՆ Գաղտնի ծառայության և տեղի ոստիկանության աշխատակիցները զենք չեն հայտնաբերել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի՝ Նևադա նահանգում ընդհատված ելույթի ժամանակ ձերբակալված կասկածյալի մոտ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալները շաբաթ երեկոյան Ռինո քաղաքում կողմնակիցների առաջ ելույթի ժամանակ մի քանի րոպեով բեմից հեռացրել են Թրամփին: CNN-ի հաղորդմամբ՝ Գաղտնի ծառայությունում տեղեկություն էր ստացվել դահլիճում զինված անձի ներկայության մասին: Տղամարդը ձերբակալվել էր:
Գործակալության հաղորդմամբ՝ Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ հետաքննությունը շարունակվում է: Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ ոստիկաններն ազատ են արձակել կասկածյալին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



