Նորվեգիան հրաժարվել է փրկագին վճարել ԻԼԻՊ-ին` սեփական քաղաքացու դիմաց
INTERNATIONAL NEWSՆորվեգիայի կառավարությունը որոշել է չվճարել փրկագին ԻԼԻՊ-ի գրոհայիններին՝ իր երկրի քաղաքացու դիմաց, որին առևանգել Սիրիայում: Այս մասին հայտնում է Dagbladet ը` վկայակոչելով հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ արված սկանդինավյան թագավորության վարչապետ Էռնա Սուլբերգի հայտարարությանը:
«Մենք չենք կարող փոխզիջման գնալ մեր սկզբունքներով: Կատարելով առևանգողների պահանջները՝ մեր երկիրը դրանով վտանգի տակ է դնում այլ երկրի քաղաքացիների կյանքը, որոնք առաջնային թիրախ կդառնան ահաբեկիչների համար»,- ասել է Սուլբերգը:
Վարչապետը նշել է, որ պատանդի ազատ արձակման համար կազմակերպվել էր հատուկ ճգնաժամային շտաբ, որի մեջ ընդգրկված են եղել դիվանագետներ, զինվորականներ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



