Թուրքիայի վարչապետը մեղադրել է քրդամետ ընդդիմադիր կուսակցությանն ահաբեկչության ֆինանսավորման մեջ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մեղադրել է քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանն ահաբեկչության ֆինանսավորման մեջ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Յըլդըրըմը հայտարարել է, որ կուսակցության ղեկավարությունը երկար տարիների հատկացրել է իրեն տրամադրվող պետական միջոցները ահաբեկչության ֆինանսավորմանը, ինչպես նաև մեղադրել կուսակցությանը Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի մեջ։
Ընդհանուր առմամբ այդ կուսակցությունից խորհրդարանում կա 59 պատգամավոր, որից 12-ը ձերբակալվել են ուրբաթ։ Նրանց թվում են կուսակցության համանախագահներ Ֆիգեն Յուկսեկդաղը և Սելահեթթին Դեմիրթաշը։ Նման քայլը բացատրվում է նրանով, որ նրանք չեն ներկայացել դատախազություն՝ ցուցմունք տալու համար։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



