Ջոն Քերին ընտրությունների օրը կանցկացնի Անտարկտիդայում
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կդառնա Պետդեպի առաջին ղեկավարը, ով պաշտոնավարման ընթացքում կայցելի Անտարկտիդա։ Նրա ուղևորությունը նշանակված է նոյեմբերի 7-10-ը։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան երեքշաբթի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության մամլո քարտուղար Ջոն Կիրբին լրագրողների հետ զրույցում հերքել է, թե Քերին հատուկ է հեռանում երկրից՝ բացատրելով այցելության ժամանակն այնտեղ տիրող բարենպաստ եղանակային պայմաններով։
Կիրբին հայտնել է, որ իր ղեկավարը քվեարկել է վաղաժամ։
Պետդեպի կոմյունիկեի համաձայն՝ Քերին կայցելի ինչպես սառցե մայրցամաքում ԱՄՆ խոշորագույն հետազոտական կայան՝ ափամերձ Մակ-Մերդո, այնպես էլ հնագույն ներմայրցամաքային անտարկտիկական Ամունդսեն-Սկոտ բազա։
Անցած շաբաթ 24 երկրներ հավանություն են տվել ԱՄՆ-ի և Նոր Զելանդիայի նախագծին՝ ստեղծելու աշխարհում խոշորագույն ծովային արգելոցային գոտին Ռոսսա ծովում։
Սպիտակ տանը հույս ունեն, որ մեկ տարի առաջ կլիմայի հարցով Փարիզի համաժողովին մասնակցած պետքարտուղարին կհաջողվի ուշադրություն հրավիրել սառցադաշտերի հալոցքի և օվկիանոսի մակարդակի բարձրացման վրա։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



