Որոնք են ամենահազվադեպ հանդիպող հիվանդությունները
PHOTOBlognews.am-ը գրում է.
Օրգանիզմի ամենահազվադեպ հանդիպող հիվանդությունները մեկը մյուսից գարշելի են և վտանգավոր: Ցականում ենք Ձեզ ներկայացնել այդ հիվանդություններից ամենաանտանելիները:
Տեսականորեն մարդը կարող է տառապել մարմնի այն մասի քաղցկեղով, որը կազմված է կենդանի հյուսվածքից, արյան կարմիր կամ սպիտակ բջիջներից և ուղեղի նեյրոններից: Այնպես որ ատամի քաղցկեղ նույնպես կարող է առաջանալ, քանի որ այդեղ ևս արյունահոսություն է իրականանում: Սկզբնական շրջանում ատամի ուռուցք է ի հայտ գալիս, և չկանխելու դեպքում այն կարող է այնքան մեծանալ, որ զբաղեցնի ողջ բերանային հատվածը: Հիվանդության «տեսքը» սարսափելի է՝ ամբողջովին ուռած դեմք և ծնոտ:
Այս հիվանդության ախտանիները շատ նման են էբոլայի ախտանիշներին: Տենդը ներքին օրգաններին ստիպում է քայքայվել մի քանի անգամ ավելի արագ, քան իմունային համակարգը կարողանում է պայքարել: Հիվանդությունը տարածվում է տիզի խայթոցից և սկզբնական շրջանում գրիպի տեսք է ունենում: Սակայն այնուհետև ազդում է ներքին օրգանների վրա և կոկորդում խոցեր են առաջանում: Հավանականություն կա, որ հիվանդության ընթացքում օրգանիզմը կարող է հեղեղվել սեփական արյունով: Վարակվելուց 2 շաբաթ հետո մահանալու հավանականությունը 30% է կազմում:
Այս սինդրոմի ամենատարածված ձևը այնքան էլ սարսափելի չէ: Հիվանդության ժամանակ տեղի է ունենում մակերիկամների սուր բորբոքում, որն էլ ուղեկցվում է ադրենալինի արտադրման արգելափակմամբ: Կուշինգի սինդրոմով տառապող մարդը վախ ընդհանրապես չի զգում: Ադրենալինը, ինչպես և էնդորֆինը, բնական անզգայացնող միջոցներ են, որոնք արտադրում է մեր օրգանիզմը: Դրանց շնորհիվ կարողանում ենք անտեսել օրինակ արթրիտի թեթև դրսևորումները: Սակայն հիվանդությամբ տառապող մարդիկ անդադար ցավ են զգում: