ԻՊ-ի զինյալները 19 նավթահոր են հրկիզել Մոսուլից նահանջելիս
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական շարժման զինյալները, որոնք նահանջել են Իրաքի Մոսուլ քաղաքի արվարձաններից, 19 նավթահոր են հրկիզել: Ինչպես իրադարձությունների վայրից հաղորդել Է BBC-ն, տեղացի շատ բնակիչներ դժվարանում են շնչել. ընտանի շատ կենդանիներ սատկում են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մոսուլի շրջանում շարունակվում Է Իրաքի կառավարական բանակի հարձակումը, կատաղի մարտերի պատճառով ամեն օր քաղաքից հազարավոր բնակիչներ են հեռանում:
Հոկտեմբերի վերջին «Իսլամական պետության» զինյալները փախուստի դիմեցին Իրաքի հյուսիսի Քայյարա քաղաքից եւ իրենցից հետո նույնպես հրկիզեցին բոլոր նավթահորերը:
Նոյեմբերի 5-ին Իրաքի վարչապետ Հայդեր Աբադին Մոսուլում գործող ԻՊ-ի զինյալներին կոչ Է արել վայր դնել զենքը, եթե նրանք ցանականում են պահպանել իրենց կյանքը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



