Իտալիայում առնվազն երկու մարդ է զոհվել փոթորկի հետեւանքով
INTERNATIONAL NEWSԻտալիայում առնվազն երկու մարդ Է զոհվել նոյեմբերի 6-ին մոլեգնած փոթորկի հետեւանքով, որն ուղեկցվել Է պտտահողմով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով RAI News-ին:
Լադիսպոլիում հնդկական ծագմամբ 47-ամյա բնակիչը զոհվել Է, երբ նրա վրա են ընկել քամու բարձրացրած բեկորները: Չեզանոյում 74-ամյա պաշտոնաթող բանակային սպան հայտնվել Է տապալված ծառի տակ:
Եվս շուրջ 10 մարդ վնասվածքներ Է ստացել: Ափին եւ քաղաքներում քանդվել են կառույցներ, տապալվել են ծառեր եւ լապտերասյուներ: Որոշ ժամանակ կանգ Է առել գնացքների երթեւեկությունը:
Իտալիայում մոլեգնել են անձրեւներ, ամպրոպներ, ուժեղ քամիներ, կտրուկ իջել Է օդի ջերմաստիճանը: Առանձնապես ծանր իրադրություն Է ստեղծվել կենտրոնական, այդ թվում՝ երկրաշարժից տուժած շրջաններում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



