Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ-ում առաջին համալսարանական TEDx-ն իր նորարար գաղափարներով միացավ համաշխարհային TED-ին

SOCIETY

 80-ականներին ԱՄՆ-ում ստեղծված TED (հապավում անգլերենից՝ Technology, Entertainment and Design- տեխնոլոգիա, ժամանց և դիզայն) կոչվող ամենամյա կոնֆերանսը նոյեմբերի 6-ին հյուրընկալվել էր Երևանի պետական բժշկական համալսարանում։ Առաջին անգամ Հայաստանում անցկացվել է համալսարանական ֆորմատով TEDxYSMU համաժողովը՝ լիցենզավորված համաշխարհային ճանաչում ունեցող TED-ի կողմից։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ե րիտասարդական հիմնադրամից:

«Թեդեքս» համալսարանական համաժողովն անցկացվել է «Մեր նամակը տիեզերքին» խորագրով։

TED-ն ունի հստակ ձևաչափ։ Զեկուցողները, հաշված րոպեների ընթացքում ներկայացնում են իրենց նորարարական ու առաջադիմական մտքերը, բացահայտում են նոր իրողություններ ու ստիպում մարդկանց մի փոքր այլ կերպ նայել աշխարհին:

TEDxYSMU-ի միջոցով աշխարհին գաղափարներ տարածողների թվում էին ինը խոսնակներ՝ Թենի Ավագյանը, Արման Խաչատրյանը, Նատալյա Օրթիզ Նազարյանը, Դավիթ Ղարիբյանը, Կարինե Վանը, Վիլյամ Մեհրվարզը, Արտեմ Գրիգորյանը, Շաունթ Թչակմակը, Արշավիր Մինասարյանը։

Թենի Ավագյանը ներկայացրել է «Ունիվերսալ ձայներ» (Universeral Saunds) խորագրով ելույթը։ Թենին խոսել է այն մասին, թե ինչպես են տարբեր ազգության, կուլտուրաների մարդիկ ընկալում նույն ձայները, յուրաքանչյուրը՝ յուրովի։ Ըստ Թենիի՝ եթե մենք կարողանայինք ունենալ ունիվերսալ ձայնային համակարգ, գուցե աշխարհն ավելի հանդուրժող լիներ տարբեր մշակույթների նկատմամբ։

Համալսարանական TEDxYSMU-ի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նկատում է, որ TED-ը նորարարական գաղափարներ գեներացնող աշխարհում հայտնի ձևաչափ է։ Ըստ պարոն Ավագյանի՝ ողջունելի է, որ Հայաստանի ուսանողները նույնպես մաս են կազմում համաշխարհային TED-ի։ «Նման նախագծերի ներգրավվելով՝ մեր երիտասարդներն ավելի մոտ են լինում նորարարություններին։ Երիտասարդական հիմնադրամը չէր կարող իր մասնակցությունը չունենալ ուսանողների նորարար գաղափարները խրախուսող այս ծրագրին, ուստի արժանացրել է ֆինանսավորման։ ՈÖ ‚ պատահական չէ, որ հենց Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանն է հանդես գալիս նման նախաձեռնությամբ, քանի որ այն մեր երկրի ամենակայացած ուսանողական կառույցներից մեկն է»,- ասում է Կարեն Ավագյանը։

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Ալեքսան Հովհաննիսյանը նկատում է, որ համալսարանական TEDx անցկացնելու գաղափարը ծագել է ուսանողական կառույցի անդամների մոտ։ Մոտ 6 ամսվա աշխատանքների արդյունքում ձեռք է բերվել արտոնագիր, և 40 հոգանոց աշխատանքային թիմը կազմակերպվել է համաժողովը։ TEDxYSMU-ին ներկա էին ավելի քան 100 մասնակիցներ՝ տարբեր բուհերի ուսանողներ, երիտասարդներ։  

Համաժողովում խոսնակների հնչեցրած ելույթների տեսագրություններն առաջիկայում կտեղադրվեն համացանցում` TED-ի կայքում, որտեղ դրանք միլիոնավոր դիտումներ են ունենում՝ դառնալով համաշխարհային TED-ի մաս։  

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe