Ասանժը հանդես է եկել սենսացիոն բացահայտմամբ` ԱՄՆ-ի «կեղտոտ» քաղաքականության շուրջ
INTERNATIONAL NEWSՋուլիան Ասանժը հանդես է եկել ԱՄՆ-ի վերաբերյալ նոր բացահայտմամբ: Պարզվում է, որ Սիրիայի հակամարտությունը ծրագրվում էր Միացյալ նահանգների կողմից դեռևս 2006 թ.-ից: Որպես ապացույց, WikiLeaks-ի հիմնադիրը հրապարակել է Դամասկոսում ամերիկյան դեսպանի դիվանագիտական նամակագրությունը Վաշինգտոնի հետ: Այնտեղ մանրամասն նկարագրվում են Բաշար Ասադի տապալման ծրագրերը: Հարցազրույցն Ասանժը տվել է «WikiLeaks-ի ֆայլերը» նոր գրքի լույս տեսնելուց հետո, որում հեղինակն ԱՄՆ-ին «ռազմաբազաների կայսրություն» է անվանում և մեղադրում ամբողջ աշխարհում տեղի ունեցած հեղաշրջումների մեջ: Այս մասին տեղեկացնում է РЕН ТВ-ն:
«ԱՄՆ-ը հիմա 1 400 ռազմակայաններ ունի 120 երկրներում: Երկրի ռազմական ազդեցությունը շատ ուժեղ է: Եվ այդ ամենը չի արվում սովորական ամերիկացիների շահերը պաշտպանելու համար: Ոչ, այդ կերպ գումար են վաստակում կառավարությանը մոտ կանգնած ընկերությունները», - ասել է Ասանժը:
Հիշեցնենք, որ վերջին երեք տարիների ընթացքում Ջուլիան Ասանժը թաքնվում է Լոնդոնում` Էկվադորի դեսպանատանը: Եթե նա դուրս գա այնտեղից, նրան կձերբակալեն և կուղարկեն Շվեդիա: Այնուհետև Ամերիկա, որտեղ նրան սպասում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ` գաղտնի փաստաթղթեր հրապարակելու համար:



