Իզմիրի քաղաքապետարանում ձերբակալություններ են տեղի ունեցել
INTERNATIONAL NEWSԻզմիրի հանրապետական դատախազության կողմից գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում նոյեմբերի 7-ին ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները ձերբակալություններ են իրականացրել Իզմիրի քաղաքապետարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Գործողության շրջանակում ձերբակալվել է 15 կասկածյալ, ովքեր օգտագործել են ByLock հավելվածը: Քաղաքապետարանի ևս 7 աշխատակից որոնման մեջ է:
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունն ավելի վաղ վերծանել էր ByLockհավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքականհետախուզական ծառայության տվյալների` ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի 53 հազար կողմնակցի ինքնություն:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



