Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Ակնհայտ սուտ մատնություն. անձը ոստիկաններին հանիրավի մեղադրել է հանցագործության կատարման մեջ

SOCIETY

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քաղաքացի Արմեն Մովսիսյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդմամբ հայտնել է, որ 2015թ. հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձի կողմից իր առանձնատան դռան փականը վնասելու եղանակով ապօրինի բնակարան մուտք գործելով գողույան փորձ կատարելուց հետո, դեպքի վայր են ժամանել ոստիկանության երկու աշխատակիցներ, ովքեր տեսնելով գողության փորձի մասին վկայող հետքերը, տան տակնուվրա արված իրերը, իրենից հաղորդում չեն ընդունել և առանց որևէ օրինական գործողություն կատարելու հեռացել են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Դիմումատուի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Ա. Մովսիսյանի կողմից մատնանշված տվյալները:

Քրեական գործով իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում Ա. Մովսիսյանը հայտնել է, որ իրականում սուտ հաղորդում է ներկայացրել, թե, իբր, ոստիկանության երկու աշխատակից իր տանը տեսնելով գողության փորձի մասին վկայող հետքերը, իրենից հաղորդում չեն ընդունել և որևէ գործողություն չեն կատարել:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով որոշում է կայացվել հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, հարուցված քրեական գործով Ա. Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրելը քրեորեն պատժելի արարք է, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դիմումատուներին ևս մեկ անգամ կոչ է անում զերծ մնալ հանցագործության մասին կեղծ հաղորդումներ ներկայացնելուց: 

2016թ. նոյեմբերի 7-ի դրությամբ՝ սուտ մատնության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել և քննվում են 40 քրեական գործեր, որոնցից 18-ի նախաքննությունն արդեն ավարտվել է և քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Մեղավոր բոլոր անձինք դատապարտվել են:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe