«Pan Armenian Entertainment Awards 2016»-ում «Տարվա լավագույն դուետ» մրցանակին արժանացել են Սոֆի Մխեյանն ու Վիգեն Հովսեփյանը
PHOTOTert.am-ը գրում է.
Global Arts International-ի և PanArmenian Media Group-ի համագործակցության շրջանակում Լոս Անջելեսի հանրահայտ Microsoft Theater դահլիճում կայացել է «Pan Armenian Entertainment Awards 2016» մրցանակաբաշխությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մրցանակաբաշխությանը մրցանակներ են շնորհվել երաժշտության, կինեմատոգրաֆի, հեռուստատեսության, մեդիայի և նորաձևության ոլորտների զարգացման գործում ավանդ ունեցած՝ Հայաստանն ու սփյուռքը ներկայացնող թեկնածուներին:
Երգիչ Վիգեն Հովսեփյանը և Սոֆի Մխեյանը «Մի քիչ» երգով արժանացել են «Տարվա լավագույն դուետ» մրցանակին: Այս մասին տեղեկանում ենք երգչի ֆեյսբուքյան էջից, որտեղ նա լուսանկար է հրապարակել:

1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
3
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



