Արդյո՞ք շոկոլադը կարող է ավելի խելացի դարձնել
LIFE40-ամյա ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ շոկոլադը կարող է ձեզ ստիպել ավելի խելացի դառնալ, պնդում է Daily Express-ը: Այս լուրը հիմնված է մի հետազոտության վրա, որը պարզել է, որ մարդիկ, ովքեր ուտում են շոկոլադ շաբաթական առնվազն մեկ անգամ, ուղեղի հետ կապված թեստերն ավելի լավ են կատարում:
ԱՄՆ-ում հետազոտողները մոտ 1000 մասնակիցների հետ ուսումնասիրություն իրականացրեցին, թե արդյո՞ք պարբերաբար շոկոլադ ուտելը կապված է գլխուղեղի գործառույթի հետ՝ անկախ շոկոլադի տեսակից կամ գումարից:
Ստորև Past.am-ը ներկայացնում է հետազոտության արդյունքները:
Նրանք պարզեցին, որ մարդիկ, ովքեր ասել են, որ ուտում են շոկոլադ առնվազն շաբաթը մեկ անգամ, կատարում են ավելի լավ հոգեբանական թեստեր, որոնք վերաբերում են հիշողությանը եւ վերացական մտածողությանը՝ համեմատած նրանց հետ, ովքեր հազվադեպ կամ երբեք չեն ուտում շոկոլադ:
Հետազոտողները նշել են, որ շոկոլադի արդյունքները վկայում են, որ այդ շոկոլադի բաղադրության մեծ մասը կազմող կակաոն կարող է ունենալ բարերար ազդեցություն ճանաչողական գործառույթի վրա:
Վերջին տարիների ընթացքում շոկոլադի՝ առողջության համար հնարավոր օգտակարությունը պարզելու համար բազմաթիվ հետազոտություններ են իրականացվել, որոնց արդյունքում հաստատվել է, որ շոկոլադը խթանում է ոչ միայն ուղեղի աշխատանքը, այլև կանխում է սրտային հիվանդությունները և սրտի կաթվածը:
Գիտնականները պնդում են նաև, որ շոկոլադը էներգիայի աղբյուր է: Շոկոլադում պարունակվող ածխաջրերը մատչելի ու արագ այրվող էներգիա են տալիս, իսկ կակաոյի յուղի բաղադրության ճարպերն ավելի դանդաղ են յուրացվում` օրգանիզմին ապահովելով էներգիայով բավական երկար ժամանակ:
Դրա համար շոկոլադ պետք է ուտել, եթե ակտիվ կյանք եք վարում, շատ եք շարժվում կամ սպորտով զբաղվում: Հաշվեք, թե քանի կալորիա եք օրական ծախսում ու ըստ դրա որոշեք շոկոլադի՝ ձեր օրվա չափաքանակը:
Անի Գևորգյան