Կարեն Կարապետյանի ոճը. լուսանկարեր
PHOTOWnews.am-ը գրում է.
Եթե նախկինում մենք հիանում էինք Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդորի խարիզմայով, Վլադիմիր Պուտինի ինքնավստահությամբ, Շվեդիայի չափազանց երիտասարդ Սպորտի և առողջապահության նախարարի հմայքով, ապա հիմա նրանց փոխարինում է սեփական երկրի վարչապետը՝ Կարեն Կարապետյանը, ով նշանակման օրվանից կանանց և աղջիկների ֆավորիտն է:
Wnews.am-ը որպես կանանց մասին առաջին ու միակ կայքը Հայաստանում չէր կարող չանդրադառնալ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, քանի որ նորանշանակ վարչապետը որքան հետաքրքում է տղամարդկանց՝ իր ընդունած որոշումներով, ինքնավստահ կեցվածքով ու գործունեությամբ, այնքան էլ՝ կանանց: Գեներալ Սեյրան Սարոյանի. “Սաղդ էլ սիրում եք իրան”, խոսքերն ասելով կարծես թե մարգարեացավ:
Մեր 53-ամյա վարչապետն իսկապես գրավիչ տղամարդ է, սա ընդունում են անգամ ընդդիմադիր կանայք, նույնիսկ արմատական ընդդիմադիրները, չնայած Զարուհի Փոստանջյանի հետ այս թեմայով մենք դեռ չենք խոսել:
Կարեն Կարապետյանին Wnews.am-ն արդեն ներառել ենք Ամենագրավիչ քաղաքական գործիչների շարքում, այս անգամ կանդրադառնանք ՀՀ նոր վարչապետի ոճին:
«Վարչապետի հագուկապին մի խաբնվեք»,- դեռ մեկ ամիս առաջ՝ խոսելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասին խորհուրդ էր տվել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Բայց մենք այդ խորհուրդին որոշեցինք չհետևել և ուսումնասիրել ենք Կարեն Կարապետյանի ոճը:
Բնականաբար, երկրի վարչապետին ավելի հաճախ տեսնում ենք կոստյումով: Կապույտ և մոխրագույն կոտյումներն ու փողկապերը վարչապետի ֆավորիտն են:
Շարունակությունը՝ այստեղ