Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում 2015 թվականին աղքատության մակարդակը կազմել է 29․8 տոկոս

SOCIETY

2015 թ․ Հայաստանում աղքատության մակարդակը վիճակագրորեն չի փոփոխվել։ 2014 թվականի համեմատ այն նվազել է ընդամենը 0.2 տոկոսային կետով և կազմել 29․8 տոկոս, այսինքն՝ երկրի յուրաքանչյուր 10 բնակչից մոտ 3-ը ամսական 41 698 դրամ վերին աղքատության գիծը չի հաղթահարել: «Արմենպրես»-ի հաղրդմամբ՝ այս մասին նոյեմբերի 7-ին ասաց Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան՝ ներկայացնելով «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը։

2015 թվականին Հայաստանի աղքատության մակարդակը դեռ չի նվազել 2008 թվականի աղքատության մակարդակից։ Տարբերությունը 2.2 տոկոսային կետ է, իսկ ծայրահեղ աղքատությանը`0.4 տոկոսային կետ:

Ինչպես ներկայացրեց Մարտիրոսովան, 29.8% աղքատների ընդհանուր թվաքանակի մեջ 8.4%-ը շատ աղքատ է, 2%-ը՝ ծայրահեղ աղքատ, մնացած 19.4%-ը՝ ուղղակի աղքատ։

«2015 թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 900 հազար մարդ՝ մշտական բնակչության ցուցանիշի հաշվով։ Նրանցից շատ աղքատների թվաքանակը՝ ներառյալ ծայրահեղ աղքատները` մոտ 310 հազար, այդ թվում ծայրահեղ աղքատներ ՝ 60 հազար մարդ»,- ասաց նա:

Մարտիրոսովայի խոսքով` 2015-ին աղքատության մակարդակն ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի չնչին է՝ 29.4% և 30.4%:

«2008-2015 թթ. աղքատության մակարդակի աճը քաղաքային և գյուղական բնակավայրերում կազմում է համապատասխանաբար 1.8 և 2.9 տոկոսային կետ: Ըստ տարածաշրջանների՝ մայրաքաղաք Երևանում աղքատության մակարդակն ամենացածրն է՝ 25%, և այն 1.4 անգամ ցածր է, քան Երևանից դուրս այլ քաղաքային բնակավայրերում»,- ասաց ԱՎԾ տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետը:

Նրա տեղեկացմամբ, աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Շիրակի մարզում` 45 տոկոս:

Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ծրագրերի համակարգող Ալեքսան Հովհաննիսյանը տնային տնտեսությունների հետազոտությունների արդյունքների նկատմամբ տարեցտարի տեսնում է աճող հետաքրքրություն, ինչն ըստ նրա նաև նշան է ԱՎԾ-ի կողմից շատ լավ աշխատանքի կատարման: Հովհաննիսյանի խոսքով` այդ տվյալները շատ օգտակար են բոլորի համար, իրենց քաղաքականությունների և ռազմավարությունների վերանայման և ճշգրտումներ կատարելու համար: «Տարածաշրջանում առաջին անգամ ներդրվեց բազմաչափ աղքատության վերլուծությունը: Այն հնարավորություն է տալիս տարբեր ոլ որտներում ավելի թիրախավորված քաղաքականության ներդրման»,-նշեց Ալեքսան Հովհաննիսյանը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանի խոսքով` աղքատության տարբեր սահմանումներ կարելի է տալ: «Վերջին հաշվով, այն կարիքները բավարարելու կարողություն է»,-ասաց նա:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեյտենն իր հերթին ընդգծեց, որ Հայաստանում երեխաները շարունակում են մնալ աղքատության ռիսկային խմբերում: Նրա խոսքով՝ դա շատ վտանգավոր է, քանի որ հետևանքները ոչ միայն այդ պահին են նկատելի, այլ նաև երկար ժամանակ անց: «Մինչև 2030 թվականը պետք է նվազեցնել աղքատությունը, այստեղ շեշտված են երեխաները: Հետազոտության ընթացքում կիրառվել են նոր մեթոդաբանություն և վերլուծություններ: Ընդ որում, պարտադիր չէ, որ աղքատությունը նյութական լինի: Հաշվի են առնվել նաև կենսապահովման պայմաններն ու մի շարք այլ գործոններ»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը միակ երկիրն է, ուր աղքատությունը չափվում է նման մեթոդաբանությամբ: 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe