Արամ Ասատրյանի գործը շարունակում են որդիները
PHOTO2006թ. նոյեմբերի 7-ին աշխարհից պակասեց մի փոքր բարություն, ազնվություն, պարզություն:
Այդ օրը հավերժ լռեց հայ երգարվեստի այն ներկայացուցչի ձայնը, որը ծանոթ-բարեկամով իշխանության կողմից կոչումներ չէր ստացել, բայց ուներ ամենաթանկը, որը չեն գնում` ժողովրդի սերը:
Այսօր Արամ Ասատրյանի որդիները` Արտաշը և Տիգրանը, շարունակում են անավարտ մի գործ՝ լինի դա բեմում, թե առօրյա կյանքում: Հոկտեմբերի 16-ին ԱՄՆ-ի Dolby կինոթատրոնում տեղի է ունեցել «Ժառանգությունը շարունակվում է» խորագիրը կրող մենահամերգը, որին մասնակցում էին նաև ամերիկաբնակ հայտնի երգիչներ, որոնք Արամ Ասատրյանի ընկերներն էին երգչի կենդանության օրոք՝ Հարութ Փամբուկչյան, Լևոն Աբրահամյան և այլք:
Այդ օրը Տիգրան Ասատրյանը բազմահազար հանդիսատեսին ապացուցեց, որ իր հոր արժանի ժառանգն է: Ձայնային, լուսային էֆեկտներով գերհագեցած դահլիճում չէին դադարում ծափերն ու շնորհակալությունները:
Նույն բեմից իրենց կատարումներով ներկայացան նաև Արամ Ասատրյանի թոռնիկները՝ Արամն ու Արմանը, իսկ հարազատ եղբայրն ու հորեղբոր տղան՝ Հովհաննեսը, հատուկ ժամանել էին ԱՄՆ, որպեսզի այդ կարևոր օրը միասին լինեին:
Օտար ափերում ապրող Ասատրյանները չեն մոռանում այն խոսքն ու ավանդույթները, որ նրանց պատգամել է Արամ Ասատրյանը: Եղբայրներն ակտիվ գործունեություն են ծավալում՝ այդկերպ հավերժացնելով ու արժանին հատուցելով սիրված երգչի հիշատակին, անմահացնում նրա երգերը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը: