Պեսկով․ Սիրիայում ՌԴ ՕՏՈւ գործողության դադարեցման ռեժիմը կշարունակվի, քանի դեռ նախագահ Պուտինն այն նպատակահարմար է համարում
INTERNATIONAL NEWSՍիրիայում ՝ այդ թվում Հալեպում, ՌԴ ՕՏՈւ գործողության դադարեցման ռեժիմը շարունակվում է, քանի դեռ նախագահ Պուտինը այն նպատակահարմար է համարում։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով հումանիտար ընդմիջումն ուներ հստակ ժամանակային շրջանակներ, իսկ ՕՏՈւ գործողության դադարեցման ռեժիմը շարունակվում է։ «Որոշումը կայացվել է նախագահ Պուտինի դիրքորոշման համապատասխան»,- ասել է նա պատասխանելով Սիրիայում հումանիտար ընդիմիջման ավարտից հետո Ռուսաստանի հետագա գործողությունների մասին հարցին։
Պեսկովը շեշտել է, որ եթե զինյալները ակտիվ հարձակողական գործողությունների, ագրեսիվ քայլերի չդիմեն, ապա այդ ռեժիմը կշարունակվի։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



